ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի մասին որևէ հիշատակում չի արվել Բաքվի ցանկությամբ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի կարգավիճակի, այնտեղ բնակվող հայերի ու հարակից այլ հարցերի մասին բանակցություններն ամփոփող հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա: Քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն այդ հանգամանքի մեջ վտանգներ են տեսնում: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Փաշինյանը Բրյուսելում շարժվել է այնպես, ինչպես Իլհամ Ալիևն է հրահանգել: Եթե Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չեղարկելու ցանկությունը կյանքի կոչվի, ահազանգում է պատգամավորը, ապա դա ադրբեջանցիներին հնարավորություն կտա Արցախի հիմնախնդիրը դիտարկել ոչ թե ժողովուրդների, այլ սոսկ Ղարաբաղի բնակիչների իրավունքի հիմքի վրա:

Թե՛ եվրոպական խորհրդի նախաձեռնած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո տարածված, թե՛ այնուհետ ԱՄՆ պետդեպի կողմիից արած նույնաբովանդակ հայտարարությունները, ըստ Արցախի խորհրդարանի ներկայացուցչի, Ռուսաստանին խաղից դուրս թողնելուն են միտված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս