ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիտությունների դոկտորին և թեկնածուին ցմահ դրամական վճար կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորդի նախարարությունն առաջարկում է սահմանել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը: Ավելին այս մասին որոշման նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման:
Մեզ հայտնի դարձավ, որ գիտությունների դոկտորին գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափ կսահմանվի 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ:

Ի դեպ, դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց: Այսինքն նրանք, որոնք առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրամական վճարը սահմանվում է ցմահ:
Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ գիտական աստիճանի համար հավելավճար կամ դրամական վճար ստացողների փաստացի թվաքանակը յուրաքանչյուր տարի ավելանալու է գիտության ոլորտ մուտք գործող գիտական աստիճան ստացած անձանց շնորհիվ, ինչը 2021 թվականին կազմել է 92 հոգի, որը հանգեցնելու է միջինում տարեկան 27 մլն 600 հազար դրամ ավելացման: Հաշվի առնելով, որ 2020-2022 թվականներին ՀՀ պետական բյուջեի «Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարներ» միջոցառմանը հատկացված 842 մլն դրամի փաստացի ծախսերը 2020 թվականին կազմել է` 739 մլն 800 հազար, 2021 թվականին` 699 մլն դրամ, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակին կնքված պայմանագրերի համաձայն կկազմի շուրջ 771 մլն դրամ, ապա 2023 և 2024 թվականներին կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելու համար լրացուցիչ գումարներ անհրաժեշտ չեն լինի, իսկ դրանից հետո, կախված կլինի 2025 թվականին գիտական աստիճան ստացողների թվաքանակից և գիտական կազմի դինամիկայից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս