
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 782 թեստ, այստեղից 18 761-ը՝ հակագենի արագ թեստով և 2 021-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական`1,31%, վերջին 14 օրը` 2,2%, վերջին 7 օրը` 1,82%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 981 դեպք: Ապաքինվել է ևս 577 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 630 564:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 766 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 864 300 պատվաստում, օրական՝ 577: