Վճռաբեկ դատարանն այսօր մի քանի որոշում է կայացրել եւ բեկանել Մարտի 1-ի գործով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ այժմ սկանդինավյան 5 երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները: Նշված երեք անձինք արդարացվեցին։
Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ հունվարին ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հունվարի 18-ին հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։
Հայաստանի գլխավոր դատախազն էր փետրվարին վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։
2021-ի սեպտեմբերին էլ Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Սասուն Միքայելյանի հավաքների ազատությունը։ Հրապարակած վճռով Եվրադատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է իրավունքների խախտման համար Միքայելյանին փոխհատուցել մոտ 13 հազար եվրո։
Եվրադատարանը ճանաչել էր նաև Ալեքսանդր Արզումանյանի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումը և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Արզումանյանին վճարել շուրջ 12 հազար եվրո։
Նշենք սակայն, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.