Հունաստանում ՀՀ դեսպանը և ԵԽ փոխնախագահը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ապրիլի 6-ին առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Հունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն ներկայացուցչին՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։

Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:




Լրահոս