Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաները: Դրանք թվով 4-ն են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում վաճառքի հանվել է 2008, 2009, 2011 եւ 2013 թվականների արտադրության ավտոմեքենաներ, որոնցից երկուսը տեխնիկապես գտնվում են բավարար վիճակում: Օրինակ, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան՝ արտադրման տարեթիվը 2008 թ., գնահատվել է 3 մլն 537 հազար դրամ: Ի դեպ, աճուրդի է հանվել 2013 թվականի արտադրության «Honda Accord» մակնիշի ավտոմեքենա, որը տեխնիկապես գտնվում է բավարար վիճակում:
Վաճառքի հանված ավտոմեքենայի գինն արժե 5 մլն 417 հազար դրամ: Իսկ ահա 2009 թվականի արտադրության «GMC Savana» մակնիշի ավտոմեքենայի գինը գնահատվել է 10 մլն 598 հազար դրամ: Նշենք, որ այս ավտոմեքենայի շարժիչը ենթակա է մասնակի վերանորոգման, փոխանցման տուփը բավարար վիճակում է, իսկ թափքը ենթակա է վերանորոգման: Թե որն է այս ավտոմեքենաների աճուրդի հանելու պատճառ, հայտնի չէ: Չէ որ պաշտոնական փաստաթղթում նշված է, որ վաճառքի հանված ավտոմեքենաներից երկուսի վիճակը տեխնիկապես գտնվում են լավ վիճակում:
Մյուս կողմից, նկատենք, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի՝ 2022 թվականի մարտի 31-ի հրամանի համաձայն աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով: Իսկ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.