Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի եւս շուրջ 20 կազմակերպությունների եւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի պատգամավորների՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
«Պատժամիջոցներ կսահմանվեն շուրջ 20 կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ, ինչպես նաեւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ պատգամավորների դեմ»,-նշել Է նա:
Ներկա դրությամբ Ճապոնիան Ռուսաստանի դեմ սահմանել Է պատժամիջոցների մի քանի փաթեթ: Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակը ներառում Է այս երկրից 101 ազգանուն եւ 130 կազմակերպություն: Նաեւ արգելք Է մտցվել շուրջ 300 ապրանքների, ինչպես նաեւ պարճանքի առարկաների արտահանման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: