Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման մեջ որևէ նոր բան չկա, ուղղակի պետք էր արձանագրել, որ այն Եվրամիության հովանու ներքո է տեղի ունեցել: Իսկ հանդիպումից հետո տարածված հայտարարության կետերը 44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ արձանագրվել են: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի տեսակետն է: Ըստ նրա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած հանդիպումն ընթացել է ադրբեջանական օրակարգով:
Հակոբայնը չի բացառում, որ հաիդպմանը կողմերն անդրադարձած լինեն ռազմագերիների և անհետ կորածների հարցին, ու այդ մասին որոշակի դրական ազդակներ լինեն առաջիկայում, հարցն այն է՝ եթե անգամ նման պայմանավորվածություն լինի կողմերի միջև, ապա ի՞նչ գնով:
Հանդպմանը հաջորդած հայատարարությանում, ըստ մեր զրուցակցի, տեղ են գտել այն կետերը, որոնց մասով լիարժեք փոխըմբռնում է եղել: Իհարկե պետք չէ բացառել, որ կարող են նաև կուլիսային այմանավորվածություններ լինել, որոնք չեն բարձրաձայնվում՝ հաշվի առնլով ռուս-արևմտյան հարաբերությունների ոչ բարվոք իրավիճակը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան