Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ սակագներն աճել են 3.3, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 1.7 տոկոսով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ բնակչության կողմից կատարված փաստացի վճարումների արդյունքում այս մարտին փետրվարի համեմատ էլեկտրաէներգիայի մատակարարման համար վարձավճարների միջին ամսական սակագինն աճել է 7 տոկոսով:
Բացի այս, վիճակագրական կոմիտեն մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրել է տրանսպորտային ծառայությունների սակագների 1.9 տոկոս հավելաճ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 6.7 տոկոս թանկացմամբ:
Հանրապետության բոլոր քաղաքներում մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.4-2.4 տոկոս գնաճ, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է Գավառում: Իսկ Երեւանում ծառայությունների սակագներն աճել են 1.8 տոկոսով:
Ս.Հ.