Մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.8 և 3.5 տոկոս հավելաճ: Այսինքն, դոլարն արժևորվել է: Իսկ ահա այս տարվա մարտին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 3.5 և 2.4 տոկոս հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% և 1.7% տոկոս հավելաճ: Մարտին ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 497 դրամ, ինչը 5.8 տոկոսով ցածր է 2021թ. մարտի համապատասխան ցուցանիշից (527.7 դրամ): Ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 470 դրամ է, վաճառքինը՝ 480 դրամ:
Ս.Հ.