
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ու նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանին ապրիլի 19-23 գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոն։
Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։
Նրանք ԱՄՆ են գործուղվում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով: Վերադառնալուց հետո ֆինանսների նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: