ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանային զորակոչին ընդառաջ` ՀՀ պաշտպանության նախարարությունում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` պատճառն այն է, որ զորակոչի ընթացքում կաշառատվությունը մշտապես մեծանում է, եւ բարձրաստիճան զինվորականներն իրենց գրպանները տռզացնում են` հարուստների երեխաներին «հիվանդ ձեւակերպելով», իսկ աղքատները, որոնք հաճախ հիվանդ են լինում, ուղարկվում են դիրքեր: Բանակում շատացող հանցագործություններն ու իրական ինքնասպանությունները ՊՆ ղեկավարությանը ստիպել են փոխել տարիների արմատացած դրվածքը, որպեսզի բանակ գնան թեկուզ քիչ, բայց որակյալ զինվորներ: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա որդեգրված նոր սկզբունքը:




Լրահոս