ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը սկսել է քարոզարշավը. ՔՊ-ում համակերպվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն արդեն համարվում է իշխող ուժի քաղաքապետի հիմնական թեկնածուն,  սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Մասնավորապես, նա վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում կուսակցության երիտասարդների հետ եւ հրապարակումներ ունենում այդ մասին սոցիալական հարթակներում:

Օրինակ ապրիլի 7-ին Ավինյանն Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հանդիպել է ՔՊ կուսակցության Էրեբունու ակտիվի հետ։ Քննարկել են վարչական շրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել Երևան քաղաքի զարգացման ծրագրերին։ Նույն սկբունքով էլ մարտի 31-ին նա հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանում եւ դրանք շարունակական են լինելու: Այսինքն, Ավինյանն ըստ էության սկսել  է քարոզարշավը:

Նկատենք, որ Ավինյանը Երևանի քաղաքապետ դառնալու ցանկության մասին հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ասելով, թե այլեւս իրեն գործադիրում կամ օրենսդիրում չի տեսնում: Եվ այդ ժամանակ էլ որոշում է կայացվել, որ Հայկ Մարությանին պետք է հեռացնել եւ Ավինյանին առաջադրել այդ պաշտոնում: Եվ չնայած ՔՊ վարչությունում նախկինում առկա անհամաձայնություններին, արդեն վերջերս հստակ որոշումն առկա է եւ անձամբ ՔՊ-ականներն են սկսել Ավինյանի հետ միասին զբաղվել նրա քարոզչությամբ: Եվ քանի որ արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ամեն դեպքում բախվեց խնդիրների Երեւանում, այս անգամ որոշվել է քարոզչությունը վաղուցվանից իրականացնել՝ ցանկալի նպատակին հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ն.Հ.




Լրահոս