
Իրանի ոչ նավթային արտադրանքի միջին արտահանումը մեկ ամսում աճել է 38 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Նշվում է, որ Իրանի նոր կառավարությունը կարողացել է նման աճ ապահովել իր տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու, ենթակառուցվածքների ստեղծման և խոչընդոտների վերացման շնորհիվ:
Իրանի ոչ նավթային արտադրանքի արտահանման ամսական միջինը հասել է 4. 33 մլրդ դոլարի, ինչը 38 տոկոսով ավել է նախորդ կառավարության գործունեության ժամանակահատվածի համեմատ։