
Ռուսաստանը կավելացնի ավիացիոն գործողություններն Ուկրաինայի արևելքի և հարավի համար մղվող մարտերում։ Այդպիսի եզրակացության է եկել բրիտանական հետախուզությունը եւ տվյալներ ներկայացրել:
Ռուսական գործողությունները շարունակում են կենտրոնացած մնալ Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերը շարունակում են թեւավոր հրթիռներ արձակել Ուկրաինայի վրա: Ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունը Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա: