
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելել է 250 հազար 798 զբոսաշրջիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցանիշները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131, 2019-ին՝ 333,150»,-տեղեկացրել է Քերոբյանը:
Նախարարը նաև ներկայացրել է 2016-2022 թվականների տվյալները՝ ըստ ամիսների: