ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ստացավ հոկտեմբեր ամսվա մեջ երրորդ դատական ծանուցումը: Այս անգամ ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի բժշկական գծով խորհրդական Բենիկ Հարությունյանի կողմից, ով վիրավորվել է «Ժողովուրդ»-ի` սեպտեմբերի 9-ի 151-րդ համարում տպագրված հոդվածից: Հրապարակման մեջ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի մեղադրանքները, որ Հարությունյանը չի վերադարձնում իր ներդրած 218 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ Բենիկի պարզաբանումները: Սակայն նա վիրավորվել է եւ պահանջում է 2 միլիոն դրամ` իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի ու եւս 244.000 դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար: Նշենք, որ բոլոր 3` ՀՀԿ անդամի, ԲՀԿ-ական մարզպետի եւ Սերժ Սարգսյանի մտերիմ, ղարաբաղցի Բ.Հարությունյանի ներկայացրած դատական հայցերով «Ժողովուրդ»-ին ներկայացվել է 5 միլիոն 244 հազար դրամի փոխհատուցման պահանջ:




Լրահոս