Ուկրաինայի համար միակ ելքը Ռուսաստանի հետ բանակցություններն են․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա միակ ելքն է ստեղծված իրավիճակից։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

Մեկ օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն Մոսկվան ձգտում է ապահովել այդ շփումների նպատակային իրագործումը։

Մարտի 29-ին Ստամբուլում կայացավ ռուս-ուկրաինական դեմ առ դեմ բանակցությունների չորրորդ փուլը։ Դրանք տևեցին մոտ երեք ժամ։ Ինչպես նշել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։

Նախկինում կողմերը երեք դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Բելառուսում։ Դրանք մեկնարկել էին փետրվարի 28-ին, ապա շարունակվել մարտի 3-ին և 7-ին։




Լրահոս