Վիրահայոց թեմի պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց Ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակին։
Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Հայարտուն կենտրոնը:
Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Մարդիկ գիշերվանից են սկսում մոմավառությունը, այն շարունակվում է մինչև առավոտ: