Գյումրիում և Էջմիածնում բարձրացրեցին Արցախի դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան դաշին քը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Հանուն Արցախի և հանուն Հայաստանի փրկության ակցիան այսօր իրականացվել է Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում։ Այս երկու քաղաքներում նույնպես հնչել է «Հայաստա’ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը, և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։

Էջմիածնում Համազգային դիմադրության շարժման մասնակիցներին միացել էր “Հայաստան” խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Արցախի դրոշը ծածանվում է նաև Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում, Կապանում։
Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշն ընդդիմության հանրահավաքից հետո ապրիլի 5-ին տեղադրվել է Երևանի սրտում` Ֆրանսիայի հրապարակում։

«Հայաստա’ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է հանրապետության մյուս մարզերում ևս։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը կտեղադրվի հանրապետության տարբեր քաղաքներում։




Լրահոս