
Ապրիլի 10-ին, ժամը 19։11-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում այրվում է հացատան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել է հացատան տանիքը՝ մասնակի (մոտ 20 քմ)։