Ընտրությունների առաջին փուլում Մակրոնն առջեւում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ՆԳՆ-ի վերջին ընդհանուր տվյալներով՝ ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքերը նախագահի ընտրություններում եւ հավաքել է 27,6 տոկոս ձայն։

Աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), ձախ «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ երրորդ (21,95 տոկոս)։

Կրկին թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ավելի քան 50 տոկոս ձայն հավաքելով հաղթանակ տանել առաջին փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ հետո՝ ապրիլի 24-ին։




Լրահոս