«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է երկարաձգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Նախաձեռնությունն արդեն մուտք է արվել խորհրդարան: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, քննիչ հանձնաժողովների գործողության ժամկետը վեց ամիս է եւ հանձնաժողովի նախագահը կարող է հանդես գալ այն եւս մեկ անգամ վեց ամսով երկարաձգելու առաջարկությամբ:
Եվ իրավունքի ուժող ստեղծված քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվում է ապրիլի 22-ին եւ վաղը սկսվող քառօրյայի օրակարգում պետք է քննարկվի նաեւ այդ հարցը: Նշենք, որ այս վեց ամիսների ընթացքում քննիչ հանձնաժողովը գումարել է ութ նիստ, ունեցել երեք աշխատանքային քննարկում: Հիմնադրամի կողմից իրականացված 11 ծրագրերի մասին հանձնաժողովը ստացել է տվյալներ, սակայն կա նաեւ լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք:
Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանրության համատեղ ջանքերով Հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից։ Սակայն այդպես էլ հանրությունը հնարավորություն չունեցավ տեղեկանալ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.