ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացասական կանխատեսումներ Հայաստանի համար. ՌԴ-ում իրավիճակի հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Moody’s-ը Հայաստանի համար կանխատեսում է կայունից դեպի բացասական վարկունակություն: Վերջին անգամ նույն վարկունակության վարկանիշ Հայաստանը գրանցել էր 2015 թվականին, երբ դարձյալ Ռուսաստանի տնտեսությունն անկումային վիճակում էր։

ՀՀ վարկունակության Moody’s-ի բացասական գնահատականը պայմանավորված է աճող ռիսկերով, քանի որ Հայաստանի տնտեսական աճի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսական իրավիճակից։

Բանն այն է, որ 2021 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 845 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը, միաժամանակ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները նույնպես զգալի են՝ կազմելով 867 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը: Moody’s-ը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կնվազի մինչև 1,8 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ մոտ 3 տոկոսով. նախկին կանխատեսումը կազմում էր տարեկան 5-5,5 տոկոս աճ: Եվ օրերս ՀՀ կենտրոնական բանկը նույնպես վերանայեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը՝ 5,3 տոկոսից իջեցնելով 1,6-ի։

Moody’s-ն այն տեսակետին է, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կպահպանվեն երկար ժամանակ: Հետևաբար, Ռուսաստանից տրանսֆերտները և արտահանումները դժվար թե վերականգնվեն նախկին մակարդակին:

Ամփոփելով՝ Moody’s-ը հայտարարում է, որՀայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն ունի արժութային բարձր ռիսկեր, քանի որ պետական պարտքի 70 տոկոսնարտարժութային է: Հետևաբար, դրամի կտրուկ արժեզրկումը կդժվարեցնի պետական ​​պարտքի սպասարկումը, միևնույն ժամանակ կավելացնի բանկային հատվածի ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս