Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացի Երեւանյան լիճ, մարդ չկար, ծառի հետեւն է՞ր. Երեւանի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցվել Հրազդանի կիրճին բնապահօանական կարգավիճակ տրամադրելու, կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին. «Մաքրման աշխատանքների մասով ասեմ, որ աշխատավայրերի հանձնում է  իրականացվել կապալառուին, ուսումնասիրություններ է կատարում, զուգահեռ  որոշակիորեն սկսվել է մաքրումը, բայց հիմա պետք է հստակեցվի ծավալների մասով»,- ասաց նա։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ինքն, առանց որևէ մեկին ասելու, գնացել է Երևանյան լճի տարածք. «Ես ինքս ոչ մեկիդ չասելով գնացել եմ Երևանյան լիճ, էդ մարդն էնտեղ հավաքում էր: Հիմա ինչ ուսումնասիրություն է էնտեղ անում, էլի հողի ուժն են նայո՞ւմ: Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետևո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի անկախ ամեն ինչից, այդ մրցույթի պաճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։

Գեւորգ Նազարյանն արձագանքեց, որ այնտեղ է եղել։

«Ծառի հետևն է եղե՞լ…»,-հեգնանքով հարցրեց քաղաքապետը։




Լրահոս