Armenian text to speach

ՎԱՌԵՄ ՍՏԱԴԻՈՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք շինարարությանը, Հանրային հեռուստատեսության եթերից ասել է. «Էդ մարզադաշտը ոչ մեկի սեփականությունը չի, դա երկրի, ժողովրդի սեփականությունն ա: Ես արդեն հոգնել եմ, ազնվորեն եմ ասում, չեմ էլ ուզում… Ի՞նչ է մտածում ճարտարապետը, ի՞նչ են մտածում այն մարդիկ, ովքեր թույլատրել են: 10 տարի կռիվ եմ տվել, չեմ թողել` դա անեն: Բայց ինչքա՞ն կարելի է: Մարդիկ 2 hատ մանկապատանեկան թիմ ստեղծեցին, ու մանկապատանեկան դպրոց ա ստեղծել, 3-4 տարի առաջ ֆուտբոլի դպրոցի կարգավիճակը փոխել ա ու հիմա գնացել ա, ինչ-որ շինարարություն ա սարքել: …Ինձ ո՞վ է երաշխիք տալու, որ երբ ես վերանորոգեմ, կառուցեմ, հետո այդ մարզադաշտում սեղան չեն դնելու, լուսատախտակի վրա էլ կենացներ չեն ասելու»: Հայրապետյանին հակադարձել է «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` slaq.am-ին ասելով. «Եթե վարձակալը ես եմ, «Հրազդան» ստադիոնը սեփականացրել եմ, հո դա մեքենա չի, որ տանեմ, գարաժը կանգնեցնեմ: Մենք ընդամենը ղեկավարում ենք ստադիոնը, ստադիոնն էլ ժողովրդինն ա, ինչքան էլ սեփականացնենք, գույք չի էլի, որ վերցնես, տանես հետդ տուն»: Ինչպես երեւում է երկու ՀՀԿ-ական հեղինակությունների հեռակա բանավեճից, «այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: «Ժողովուրդ»-ի կողմից հավելենք, որ Աշոտ Աղաբաբյանն իսկապես հաճախ է իր սիրելի Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի հետ հայրենի շոու բիզնեսի աստղերի ուղեկցությամբ «Հրազդան»-ի հենց կենտրոնում քեֆ անում` վառելով մարզադաշտի լույսերը, որոնք, ի դեպ, բավականին շատ էկեկտրաէներգիա են խլում` մինչեւ մի քանի հազար ԱՄՆ դոլար: Բայց Աշոտ Աղաբաբյանը փողի խնդիր չունի:




Լրահոս