ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել ԱԺ տեսաձայնագրող սարքերի հետ. միջադեպի գործը՝ օդից կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ ԱԺ դեկտեմբերի 7-ի միջադեպի բուն ձայնագրությունը չկա: Ասել է թե՝ կոնկրետ ապացույցը կորել է: Ավելին, փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն, որ առգրավվեն բուն ձայնագրությունը, սակայն ԱԱԾ քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին եւ այլ մի շարք պատգամավորներին հարցաքննելու համար Ազգային Անվտանգության ծառայությունը գնացել է Ազգային ժողով:

Իսկ ինչ էր կատարվել դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում: ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ–ական պտգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Արդյունքում, ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: Քրեական գործով դեռևս մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան: Եվ ահա ԱԺ պատգամավորների փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գործը եւ դեռ ավելին որտեղ են միջադեպի ձայնագորւթյունները:

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս