Ապրիլի 8-ին Երևան քաղաքում խառնաշփոթ էր Ժամը 14։30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում «Մետրոնում»-ում ռումբ է դրված և այն պայթելու է։ Պարեկները սահմանազատել էին տարածքը:
Ավելի ուշ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել,, որ ռումբ է դրված «Ռոսիա մոլ»-ում, «Մեգամոլ»-ում և «Տաշիր Պիցցա»-ում եւ Զվարթնոց օդանավակայանում:
Այս կեղծ ահազանգերի մասով Ազգային Անվտանգության ծառայությունում քննություն է իրականացվում եւ եւ ըստ նախնական վարկածի Երեւանում կեղծ ահազանգերը հնչել են Ռուսաստանի Դաշնությունից: Ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնությունից ռուսական հեռախոսահամարով զանգահարել է եւ ռումբի մասին կեղծ հայտարարաություն է արել: Իսկ թե ով է այդ քաղաքացին, իրավապահները փորձում են պարզել:
Ք. Մ.