ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանը թող մեզ ստասուս տա. փողոցային երաժիշտները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ հնարավոր է Երեւանում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգմամբ կզբաղվի Երեւան համայնքի ավագանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է առաջարկում հանրային վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները վերապահել Երևան քաղաքի ավագանուն: Արդյունքում կսահմանի Երևանում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:

Բանն այն է, որ անհատի կողմից հանրային վայրերում, բացօթյա տարածքներում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների:

ArmLur.am-ը շրջել է Երեւանի կենտրոնում զրուցել փողոցային անհատ կատարողների հետ, պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում քաղաքապետարանի նոր առաջարկին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս