Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Մասնավորապես, կանադական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Զվեզդա» արդյունաբերա-ագրարային միավորումը, «Վիմպել» նավաշինական գործարանը եւ «Իստոկ» ոչ կառավարական ձեռնարկությունը: Կանադան կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ համակարգել գործողությունները միջազգային գործընկերների հետ, նշվում Է հայտարարության մեջ: Կանադան մարտի 11-ին նաեւ պատժամիջոցներ Է սահմանել հինգ ռուսաստանցիների եւ 32 կառույցների դեմ, որոնք, մասնավորապես, կապված են ՌԴ-ի պաշտպանական համալիրների հետ, ինչպես նաեւ մարտի 15-ին պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի 15 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, Էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի, ՌԴ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնանշենկովի նկատմամբ:
Մարտի վերջին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Էր ՌԴ-ի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ. մասնավորապես, նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Դաշնության խորհրդի 160 անդամներ: Ապրիլի 6-ին Կանադան ԱԳՆ-ն հայտարարել Էր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ պատժամիջոցների ցուցակում Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների ընդգրկելու հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: