
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները որոշումներ չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել քննարկումները:
«Մենք նախ և առաջ քննարկել ենք այն, թե ինչպես ապահովենք գործող պատժամիջոցների արդյունավետությունը, որպեսզի խուսափենք խնդիրներին դրանց իրագործման ժամանակ: Միևնույն ժամանակ քննարկել ենք նոր քայլերի հարցը, որոնք մենք կարող ենք իրականացնել, ներառյալ նավթի և գազի դեմ պատժամիջոցները: Մենք որոշում չենք կայացրել այդ պատժամիջոցների առնչությամբ, սակայն պայմանավորվել ենք շարունակել քննարկումները»,-ասել է նա: