
Ապրիլի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Պառավաքար գյուղի տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ և «Կարաբինի» նույն տրամաչափի 125 փամփուշտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ 66-ամյա տանտիրոջ, որի անվամբ որսորդական հրացան կա հաշվառված, «Կարաբինն» ու փամփուշտները ձեռք է բերել տարիներ առաջ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։