ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում խաղաղ է, Խարկովն ու Մարիուպոլը՝ շրջափակման մեջ. նոր մանրամասներ Ուկրաինայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարկովում եւ Մարիուպոլում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. դրանք շրջափակման մեջ են: Ուկրաինայի հայերի միությունից ArmLur.am-ին հայտնում են, որ այդ հատվածներում շարունակվում են եւ՛ օդային, եւ՛ ցամաքային բախումները եւ մարդիկ փորձում են այդտեղից դուրս գալու ուղիներ փնտրել:

Միևնույն ժամանակ արդեն հանգիստ է Կիևում եւ հրթիռակոծություն չկա: Արդեն մեկ շաբաթ է ինչ այնտեղ խաղաղ է, հոսանքի խնդիր չկա, սկսելօ է աշխատել անգամ հասարակական տրանսպորտը: Եվ դա է պատճառը, որ այնտեղ բնակվողներից շատերը սկսել են վերադառնալ իրենց տները:

Միևնույն ժամանակ  Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, Զապորոժիե մարզի մի հատվածում պատերազմը շարունակվում է:

Հավելենք, որ Ուկրաինայում պատերազմի 48-րդ օրն է։ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Ուկրաինայում գարնանային զորակոչը և զորացրումը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս