Ռոբերտ Քոչարյանը ոտքի վնասվածքի պատճառով ներկա չի գնտվել դատական նիստին. այն հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոտքի վնասվածքի պատճառով կրկին ներկա չի գնտվել դատական նիստին. այն հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը:

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։

Դատավորը տեղեկացրեց նաև, որ դատարանը ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։




Լրահոս