Այսօր Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները յուրօրինակ ակցիա իրականացրեցին՝ իրենց սեղաններին եւ ԱԺ ամբիոնի վրա փակցնելով Արցախի դրոշը եւ հայտարարելով, թե նիստերին չեն մասնակցելու, քանի որ մեկնում են Արցախ:
Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ նիստի աշխատանքներին, հետեւաբար ընդդիմության ակցիային չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: ArmLur.am-ը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանից հետաքրքրվեց, թե ուր է Վանեցյանը: Վերջինս նշեց, թե որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ Վանեցյանը գործուղման մեջ է՝ կուսակցական գործերով:
Հակոբյանը հավելեց, թե Արթուր Վանեցյանը բնականաբար տեղյակ է ընդդիմության որոշումների մասին, կիսում է նրանց դիրքորոշումները եւ մշտապես կապի մեջ է խմբակցության անդամների հետ:
Ն.Հ.