Գորիսում սպանության գործով կասկածյալը ներկայացրել է իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.amհայտնել էր, Սյունիքի մարզում, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել. ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։ Հայտնել էինք նաև, որ որոնվող քաղաքացին Հարութ Սինանյանն է:

Եվ ահա քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սպանության գործով կասկածյալը ինքնակամ ներկայացրել է իրավապահներին:




Լրահոս