Հայաստանից բացակայողների շուրջ 74.8 տոկոսը արտերկրից տրանսֆերտներ է ուղարկել ընտանիքին կամ ընկերոջը, ազգականներին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթղթից:
Նշենք, որ վերադարձած և նոր ժամանած միգրանտների 48.4 տոկոսը՝ նախորդ բնակության վայրում գտնվելիս, փոխանցումներ է կատարել իրենց ընտանիքի անմիջական անդամին, ազգականներին կամ ծանոթներին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավելի քան 87500 մարդ մշտական բնակչությունից, արտերկրից ստացել են տրանսֆերտներ, որոնց ճնշող մեծամանությունը՝ 65 տոկոս ստացվել են Ռուսաստանից։
Ինչպես ուղարկվող տրանսֆերտների դեպքում, մշտական բնակչության շուրջ 92 տոկոսը ստացված դրամն օգտագործել է ընթացիկ սպառման նպատակով, այդ թվում՝ կրթության և առողջության ծախսերը հոգալու համար։ Մշտական բնակչության շուրջ 90 տոկոսի տրանսֆերտներներն ստացվել են բանկային փոխանցումներով:
Ս.Հ.