Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, դա երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանը նաև նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է նաև 3.4 մլն. եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ-ին կենսաբազմազանության եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար և 3.4 մլն․ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել նշված ծրագիրը իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:




Լրահոս