Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ: