Ավագանի նիստում 19 հարց է ներառված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին կկայանա Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ներառված է 19 հարց: օրինակ, օրակարգում Նուբարաշենի 13-րդ փողոցը «Նոր Զմյուռնիա» անվամբ անվանակոչելու մասին հարցը:

Բացի այս, Երեւանի Մայիսյան փողոցը Խորեն Աբրահամյան փողոց անվանափոխելու մասին հարց եւս կա ներառված օրակարգում: Մեզ հայտնի դարձավ, որ մի քանի ընկերությունների կտրվի ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք:

Օրինակ, օրակարգում «Ալեքսանդր Հոթել» -ին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարց կա: Նաեւ՝ օրակարգում ներառված է «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին հարցը:

Ս.Հ.

 




Լրահոս