
Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Փառուխում հրադադարի ռեժիմը խախտվել է, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող վիրավորվել է, միջադեպը հարթվել է, ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի տեղեկագրում։
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ հրամանատարական կոնտինգենտը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցելով, միջադեպը հանգուցալուծել է, ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի տարածած հաղորդագրության մեջ։