
Իշխանությունն իր սիրելի՝ «նախկին-ներկա» դիսկուրսի հաշվարկներում, կարծես թե, շփոթի մեջ է հայտնվել: Նախկիններին թալանի, ավերի ու հնարավոր այլ մեղքերի մեջ մեղադրող «հեղափոխականները» «նախկինների» ժամանակշրջանը նախորդ 30 տարին են համարում: Նախորդ 30 տարին Հայաստանի Երրորդ Հանրապետության 3 տասնամյակն է, ինչից առնվազն 4 տարին «նորերին» է բաժին ընկնում:
«30 տարի շարունակ դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն զբաղված են եղել թալանով»,- Ազգային ժողովի ամբիոնից երեկ՝ ապրիլի 12-ին, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցութունների բոյկոտին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա, փաստորեն, «նախկիններին» մեղադրում է նաև իրենց ժամանակաշրջան ներխուժելու ու իրենց կառավարման տարիներին իշխանություն լինելու մեջ: Եթե Ալեքսանյանի ներկայացրած «վիճակագրությամբ» առաջնորդվենք, ապա երկրում այժմ իշխանության «նախկիններն» են:
Ս. Վ.