Ադրբեջանի ու Մինսկի խմբի հակասական հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կրկին տարբեր հայտարարություններով է հանդես եկել ու օրինակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը թեև դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր», – ասել է Ալիևը։ Նա իր խոսքում նաեւ հիշեցրել է, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան և Ադրբեջան, սակայն արդյունքը զրո է:

Ալիևի խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որևէ առաջարկ չի ստացվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:

Այս հայտարարությունից երկու օր անց Հայաստան ժամանեց աակայն Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Ապա Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ԱՄՆ-ն ևս հայտարարել է` պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ

Ն.Հ.




Լրահոս