Հայաստանում հացի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ հետեւողականորեն նվազում են: Պաշտոնապես, մեր հանրապետությունում այս տարվա առաջին երկու ամիսներին հացի արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով:
ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 45 հազար 239 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 45 հազար 908 տոննա հաց:
Առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Այսինքն որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Բայց մյուս կողմից, տեսակետ կա, որ այս ցուցանիշների նվազումը կապված է տնտեսվարողների՝ ստվերում գործելու հետ:
Ս.Հ.