ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎԻնչպես «Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, հոկտեմբերի 23-25-ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:ՄԵՐՍԻՆԵՐՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում շնորհակալություն է հայտնում Հայաստան կատարած այցելության ընթացքում ցուցաբերած ընդունելության համար: Նամակում մասնավորապես ասված է. «Վստա՛հ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին»: Հիշեցնենք, որ նախօրեին Սարկոզին նման շնորհակալական նամակ էր ուղարկել նաեւ Իլհամ Ալիեւին:ՏՈՒԳԱՆԵՑԻՆՀայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի նիստում 10 մլն դրամով տուգանել է «Գավառտրանս» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար: Ընկերությունը լիցենզիա էր ստացել Երեւան-Գավառ-Երեւան (համար 303), Գավառ-Երեւան-Գավառ (համար 326) եւ Երեւան-Սարուխան-Երեւան (համար 313) երթուղիները սպասարկելու համար:ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԻՏԵՐՈՒՄՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով:ԱՅՍՊԻՍԻ ՔԱՄԻՆԵՐ«Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 18-ի եւ 19-ի գիշերը ՀՀ-ում տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրեւ: Քամու ուժգնությունը հոկտեմբերի 18-ին կկազմի 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8 աստիճանով: ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱԱզգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ կառավարությունը վաղուց պետք է հայտարարեր, որ 2003թ. աղքատության հաղթահարմանն ուղղված իր ծրագիրը ձախողված է: «Թե ինչը եկավ փոխարինելու այդ ծրագրին, ես դժվարանում եմ ասել: Փաստն այն է, որ մենք ունենք ծրագիր, որի կյանքը տեւեց երկու-երեք տարի»,-«Ա1+»-ին ասել է Հրանուշ Խառատյանը, ով այդ ծրագրում աշխատել է սոցիալական բաժնի աշխատանքների պատասխանատուի պաշտոնում: Ըստ նրա` վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ հատկապես գյուղական շրջաններում աղքատության ցուցանիշն աճել է. «Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ 2000թ. աղքատ ընտանիքները 2007թ-ին իրենց կյանքում որեւէ փոփոխություն չեն զգացել»:ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ ԽՈՇՏԱՆԳՈ՞ՒՄ ԵՆՈւկրաինայի էքս-վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Կարրը, այսօր բրիտանական Observer շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բանտարկումից մեկ շաբաթ անց, ըստ դստեր, Տիմոշենկոյի մարմնի վրա հայտնվել են կապտուկներ եւ վերքեր, որոնց գոյացման պատճառների մասին մայրը համառորեն լռում է. «Նա աշխատում է լավ տեսք ունենալ, հետեւում է իրեն, սակայն ես գիտեմ, որ չի ուզում մեզ վհատեցնել եւ ի ցույց դնել իր հոգեվիճակը»: Եվգենիան հայտնել է, որ մայրը ցավերի պատճառով այլեւս չի կարողանում օգտվել մաքուր օդում զբոսնելու իր իրավունքից, եւ կասկածներ է հայտնել, որ կապտուկները նրա նկատմամբ կիրառվող ոտնձգության հետեւանք կարող են լինել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ