
Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով ուկրաինացի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Խոսքը, մասնավորապես, Լեհաստանի տարածքում հաստատված ուկրաինացիներին ռազմական օդանավերով հումանիտար օգնություն տրամադրելու մասին է:
Ներկայում Ճապոնիան միջազգային կազմակերպությունների միջոցով ուկրաինացի փախստականներին 200 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել: