Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ իրենք լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրեն Ուկրաինային: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում:

«Մտքեր փոխանակեցինք իմ ուկրաինացի գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ… Ի պատասխան Ուկրաինայի կողմից դիմումների՝ ես հայտնեցի գործընկերոջս, որ Ֆրանսիան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի արդեն իսկ տրամադրված 100 մլն եվրո ռազմական տեխնիկային»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան արդեն իսկ 100 մլն եվրոյի ռազմական աջակցություն էր տրամադրել Ուկրաինային:




Լրահոս