Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան, ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը: Այս փաստ շատերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե Ռուսաստանը հեռացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից,:

Սակայն իրականում սա այդպես չէ եւ բանաձևը իրականում կոչվում է «Ռուսաստանի Դաշնության իրավունքների կասեցումը` կապված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցության հետ»: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Գլխավոր ասամբլեան քվեարկող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ կարող է կասեցնել Խորհրդի ցանկացած այն անդամի անդամակցությունը, որը թույլ է տալիս մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ»։

Ի պատասխան այս բանաձևի ընդունման՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՌԴ-ն որոշում է կայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցության վաղաժամ դադարեցման մասին:

93 պետություն կողմ է քվեարկել, 24 պատվիրակություն դեմ է արտահայտվել, իսկ 58-ը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը չի մասնակցել քվեարկությանը:

Ն.Հ.




Լրահոս