Հայաստանում ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 721 դեպք, որից 410 հազար 393-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2027 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2130 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 6 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 7 հազար 841-ի: