Այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։
Նրանք այդ մասին որոշում են կայացրել այսօր՝ ժամը 11։00-ին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։